Կարծիք

11.07.2022 16:45


Որերորդ օրն է՝ քննարկվում է տասներորդային նշանակության իրադարձություն, որում կա ամեն ինչ շոուի համար

Որերորդ օրն է՝ քննարկվում է տասներորդային նշանակության իրադարձություն, որում կա ամեն ինչ շոուի համար

Հերթական անգամ ազգային քաղաքական դաշտը կուլ տվեց կապիտուլյանտների նետած խայծն ու արդեն որերորդ օրն է՝ քննարկում է տասներորդային նշանակության իրադարձություն, որում կա ամեն ինչ լիարժեք շոուի համար՝ խաչ ու կրոնական հույզեր, օդիոզ գործիչներ և այլն։

Մինչդեռ իրական Հայաստանում կապիտուլյանտը նախապատրաստվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, հանձնում է Բերձորը և շարունակում է ոչնչացնել Արցախն ու Սյունիքը պահելու անվտանգային հնարավորությունները, դատում է ազգային տղերքին։

Ազգային ուժերի առաջին պարտականությունն է կերտել իրական Հայաստանի իրական օրակարգը, որտեղ կխոսվի ոչ միայն առկա մարտահրավերների ու իրական խնդիրների մասին, այլև դրանցից դուրս գալու ուղիների մասին։ Հակառակ դեպքում մենք անվերջ ապրելու ենք կապիտուլյանտական իրականությունում՝ թե՛ հողի վրա, թե՛ տեղեկատվական դաշտում։ Միակ ձևը նախաձեռնող լինելն է, որը պահանջում է քրտնաջան աշխատանք, աննահանջ համառություն, հստակ հետևողականություն։

Հ․Գ․ Նկարում Արցախի Աղավնո գյուղն է։ Գյուղի և Հայաստանի իրական այլ օրակարգի մասին մենք գրում ենք Հայկական ալիքի էջերում։

#հակաՀայաստան #սարդարապատ2

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը