Լրահոս

02.09.2011 17:16


«Չենք լռելու» նախաձեռնություն. «Ցանկացած արցախցի պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» իր հայրենիքը»

Այսօր` Արցախի անկախության օրը, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները մեկնել են Արցախի Շահումյանի շրջան: Երիտասարդները այցելել են գյուղեր, շնորհավորել ազատ Արցախի քաղաքացիներին, նվերներ և քաղցրավենիք տարել երեխաներին:

Այստեղ շատ հեշտ է ազգի դավաճանի պիտակ ձեռք բերել. դրա համար բավական է միայն արցախցիների հետ զրույցում բացել իրենց պատմական հայրենիքի` ազատագրված տարածքների, այսպես կոչված, «փոխզիջման» մասին խոսակցությունը:

«Չենք լռելու»-ի ակտիվիստներին այսօր հանդիպած հարյուրավոր արցախցիներից չի եղել գեթ մեկը, որը ղեկավարվեր «ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով: Նրանք պատրա՛ստ են մինչև վերջ տեր կանգնել իրենց հայրենիքին: XX դարավերջի պատմությունը մի անբացատրելի, գերբնական ուժով է կապել ղարաբաղցիներին սեփական հողի հետ: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» (տեղական տերմինաբանությամբ` ծախել) իր կամ իր հայրերի արյունով ազատագրված հողերը:

Այս խորագրի վերջին նյութերը