Կարծիք

11.07.2022 10:26


Ինչո՞ւ էր Նիկոլը 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ գումար հատկացնում պետբյուջեից պատերազմի պարտության հետևանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար

Ինչո՞ւ էր Նիկոլը 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ գումար հատկացնում պետբյուջեից պատերազմի պարտության հետևանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար

Շաբաթ նիկոլը թիկնազորով ու անվտանգ մարդկանցով իբր շրջայց էր կատարում երկրում։ Մեկ դրվագ շատ հատկանշական է. «Ծանոթացա ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը»: Այս գրառումն էր կատարել նա ու տեսանյութ տեղադրել։ Գյուղացիներից մեկն անգամ նրանից շնորհակալություն հայտնեց, որ իբր դժոխքից է ազատել։ Մյուսները միաբերան՝ բոլոր հարցերը լուծված են, խնդիր չունեն։ Միայն մեկը համարձակվեց ասել, թե էլեկտրականության հարց կա, ենթակայաններն են քիչ, ասել է թե՝ պարբերական անջատումներ կան։ Այստեղ նիկոլը խառնվեց՝ համոզվելով, որ նման խնդիր կա, էլի չքմեղացավ՝ դե բոլոր խնդիրները չեն լուծվի միանգամից։

Բայց, հիմա դժոխքից ազատվելու ու գյուղացիների հրճվանքի մասին։ Նիկոլը ծանոթանում էր, իր խոսքով, «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»։ Դեռ գլուխը քարը, որ խառնված հարցնում է, թե որտեղ է Լուսագյուղը, տեղն անգամ չգիտեր։ Մի քանի օր առաջ էլ իր մենախոսություն-ասուլիսում անգամ տեղյակ չէր, որ Արցախում Սուս գյուղ կա Բերձորում, որը պատրաստվում է հանձնել թշնամուն։ Իսկ հիմա տարօրինակը. Թուրքիայի սահման-Մարգարա ճանապարհը 30 տարի փակ է եղել, ու մեկ էլ պարզվում է վերանորոգվում է, ու Նիկոլն էլ շտապել է վերանորոգման աշխատանքներին ծանոթանալ։

ԻՆՉՈ՞ւ

1. Նախ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին հայտարարարություններում խոսվում էր Կարս-Գյումրի երկաթգծի մասին։ «…ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»: Ակնարկել էր Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում (https://www.primeminister.am/.../16/Cabinet-meeting-Speech/)

2. Հետո արդեն Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանն անակնկալ հայտարարվեց, թե՝ «Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»: (https://www.mfa.am/.../2022/07/01/Armenia_Turkey_4th/11527):


ԱՍԵԼ Է ԹԵ, Հայաստանի եւ Թուրքիայի ՑԱՄԱՔԱՅԻՆ սահմանով՝ Մարգարա-Ալիջան սահմանակետով անցնելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ համաձայնություն կայացել է 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում։ 2022 թվականին միայն հայերն ու թուրքերը համաձայնվել են իբր բացել երկու երկրների ցամաքային, տրանսպորտային սահմանը։ Մի քանի օր հետո Նիկոլն արդեն Կառավարության նիստում հանձնարարել է, որ այդ համաձայնության ուղղությամբ աշխատանքներ տանեն։ «Հիմա, շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել է նա հուլիսի 7-ին կայցած նիստում (https://www.primeminister.am/.../2022/07/07/Cabinet-meeting/)։ Հիմա արդեն, հայ-թուրքական ցամքային սահմանով երթեւեկ կազմակերպելու մասին Ռուբինյանի ու Քըլըչի հանդիպման արդյունք-պայմանավորվածության առիթով 7 օր հետո հանձնարարություն տված Նիկոլը 3 օր անց այցելում է Մարգարա ու հետեւում վաղուց արդեն կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։

Լուրը լսելիս հիշեցի, որ մի անգամ հայ-թուրքական սահմանի ու ճանարապհի վերանորգման մասին պաշտոնական հաղորդագրություն տեսել էի ու շատ զարմացել։ Վերհիշեցի։ Մինչեւ 44-օրյա պատերազմն էր՝ 2020 թվականի հունիսի 26-ը։ Կառավարության նիստ։ Այդ օրերին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային դիմակը դեմքին նախարար Սուրեն Պապիկյանը առաջարկեց 2020 թվականի պետբյուջեում կատարել փոփոխություն ու հատկացնել «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 45+300 -կմ 53+000 հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար 1,732,805.2 հազար ՀՀ դրամ» (ՀՀ կառավարության նիստ, կետ 39 Կառավարության նիստի օրակարգ. e-gov.am)։ Նախագիծը գրեթե դատարկ էր, միայն գումար։ Արձանագրված էր՝ «Նախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն...Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել... »։

Նիկոլն երեկ գնացել էր հետեւելու Թուրքիայի սահման-Մարգարա եւ Հայաստանի Հանրապետության տարածք 30 տարի փակ ճանապարհի շինարարության ընթաքին, որի բացման մասին Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի բանագնաց Քըլըչը համաձայնվել էին 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում, բանակցությունների ՉՈՐՐՈՐԴ փուլի ընթացքում։

ՀԱՐՑ. Ինչո՞ւ էր Նիկոլը դեռ 2020 թվականի հունիսի 25-ին՝ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ, կառավարության որշմամբ 1,732,805.2 հազար ՀՀ դրամ հատկացնում ՀՀ պետական բյուջեից այսօր արդեն պատերազմի պարտության հետեւանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար։

ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ մասին չեմ հարցրել դեռ…

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը