Աշխարհ

11.07.2022 08:59


Բրազիլիայում ընտրություններից առաջ գնդակահարել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին

Բրազիլիայում ընտրություններից առաջ գնդակահարել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին

Բրազիլիայում ընտրություններից առաջ գնդակահարել են ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության ներկայացուցչին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Մարսելո Արուդան իր ծննդյան տարեդարձն էր նշում Ֆոս դե Իգուասու քաղաքում, երբ գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուին իր աջակցությունը հայտնած Խորխե Խոսե դա Ռոչա Գուարանիան գնդակահարել է նրան։ Արուդան պատասխան կրակ է բացել և սպանել է հարձակվողին։

Գործակալության տվյալներով՝ տղամարդկանց մահը կարող է վատ նախանշան լինել հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ, որոնք արդեն իսկ խոստանում են բավական լարված լինել։ Աշխատավորական կուսակցությունից նախագահի թեկնածուն է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան է, որը ներկայում հարցումների արդյունքում առաջ է անցել գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը