Էրեբունի ամրոցի տարածքում պահպանված Խալդի և Իուբշա հեթանոսական աստվածների տաճարների մնացորդները գրեթե ամբողջությամբ քանդված են
Քանի երկերեսանիության և տգիտության մրցարշավը չի ավարտվել, մի կարևոր ինֆորմացիա հայտնելով փորձեն կրթել այլոց.
Երևանում է գտնվում աշխարհի ամենահին ու անգամ Forbes ամսագրի կողմից լավագույններից մեկը համարվող Էրեբունի ամրոցը.
Էրեբունի ամրոցի տարածքում պահպանվել է նաև Խալդի և Իուբշա հեթանոսական աստվածների տաճարներ մնացորդները, որոնք գրեթե ամբողջությամբ քանդված են, կանգուն մասն էլ ամեն տարի տուժում է վանդալիզմից ու անուշադրությունից:
Խալդի և Իուբշա հեթանոսական աստվածների` ժամանակի ամենաճոխ տաճարները դրանց հայտնաբերումից ի վեր երբեք չեն վերականգնվել, բայց դե դատարկ-հպարտ դեմքի արտահայտությամբ ամբողջ աշխարհին պատմում ենք Էրեբունու ու դրանով պայմանավորված Երևանի` Հռոմից ավելի հին լինելու մասին.
Ամրոցի ներսում Խալդիի հոյակերտ տաճարը վերածվել է խրճիթակերպ մի կառույցի, ինչպես Մեծ Հայքն է վերածվել մի փոքրիկ պետականություն հիշեցնող կղզյակի, անգամ տուրիստական գործակալություններն են խուսափում զբոսաշրջիկներին տանել Էրեբունի, մինչդեռ դա կարող էր խթան հանդիսանալ ամրոցի ու դրա ներսում գտնվող տաճարների վերականգման համար:
Ամրոցը վերականգնելու համար փող չկա. սա լսել ու լսում ենք միշտ.
Այս հարցով պետությունը և միմիայն պետությունը պետք է զբաղվեր, բայց տուրիստական կազմակերպություններն էլ կարող էին լրացուցիչ խթան հանդիսանալ դրա համար, բայց դե եթե կա Գառնի, ինչու տանել Էրեբունի.
Էրեբունին պետք է դառնար Հայաստանի իրական ու Ազգային այցեքարտը, այլ ոչ թե օտարերկրյա փափուկ ուժի կիրառման արդյունք Գառնին:

Ցտեսություն
Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից