Աշխարհ

10.07.2022 18:25


Մոսկվա-Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ոչ սթափ ուղևորի պատճառով

Մոսկվա-Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ոչ սթափ ուղևորի պատճառով

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայում հասարակական կարգը խախտած ագրեսիվ ուղևորի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՆԳՆ լրատվական կայքը։ Նշվում է, որ Ռուսաստանի ՆԳՆ Սամարայի օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները ձերբակալել են մի քաղաքացու, որը խախտել է հասարակական կարգը ինքնաթիռում:

«Այսօր գիշերը ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել Մոսկվայից Երևան մեկնող օդանավի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքի մասին։ Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել Սամարայում արտակարգ վայրէջք կատարելու մասին»,-պատմում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Օրինախախտը ձերբակալվել և տեղափոխվել է Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի Միջին Արևելքի գծային վարչության հերթապահ մաս: Կազմվել ենվարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը