Ինչպես հաղորդում է «AP»–ն, Թուրքիան որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու։
Նախարարի խոսքերով՝ Անկարան նաև դադարեցնում է Երուսաղեմի հետ ռազմական գրծողություններ իրականացնելու մասին բոլոր պայմանավորվածությունները։
Դավութօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցվում է։
Թուրքիայի դեսպանը Իսրայելից կհեռանա չորեքշաբթի օրվանից ոչ ուշ, ինչից հետո դիվանագիտական առաքելությունը կղեկավարի դեսպանության քարտուղարը։
Դավութօղլուի խոսքերով՝ դեսպանին հետ կանչելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Իսրայելը չի ընդունել 2010թ. «Ազատության նավատորմի» վրա մարդկանց սպանվելու համար իր մեղավորությունը։
Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին