Լրահոս

02.09.2011 17:00


Կոտայքի մարզպետը «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի ` փայատե՞ր, թե՞` բաժնետեր

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցումներ է հղել ՀՀ Կոտայքի մարզպետին եւ Ծաղկաձորի քաղաքապետին Կեչառիսի վանական համալիրի տարածքում հանրային սննդի օբյեկտ կառուցելու վերաբերյալ: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում այդ նամակների բովոնդակությունը:

«Հարգելի պարոն Շահգելդյան,

Սույն թվականի օգոստոսի 20-ին ՀՀ մշակույթի նախարար տիկին Պողոսյանից ստացածս գրության մեջ գրված է, որ Դուք 29.07.2011թ. N 01/11/2697-11 գրությամբ Կեչառիսի վանական համալիրի տարածքում ,ԿԱՐԻԳԱԳե ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար դիմել եք ՀՀ մշակույթի նախարարություն` ներկայացնելով Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից 29.07.2011թ. տրված փաստաթղթեր:

Այնինչ հանրությանը հայտնի է, որ այդ շինարարությունը սկսվել է Ձեր դիմումից մոտ երկու ամիս առաջ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ, բնականաբար Ձեր հովանավորությամբ:

Ելնելով վերոնշյալից` խնդրում եմ ,ԱԺ կանոնակարգե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում պատասխանել, թե

  1. 1. ի՞նչ կապ ունեք Դուք «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի հետ` փայատե՞ր եք, թե՞` բաժնետեր, որ, օգտագործելով Ձեր պաշտոնական դիրքը, ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան բաժնից ուզում եք ստանալ Կեչառիսի վանական համալիրի տարածքում «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու համաձայնություն,
  2. ինչո՞ւ եք Ձեր լիազորությունների սահմաններից դուրս գալով թույլ տվել ապօրինի շինարարություն Կեչառիսի վանական համալիրի վանքապատկան տարածքում` առանց Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելու»:

Անահիտ Բախշյանը նամակով դիմել է նաեւ Ծաղկաձորի քաղաքապետին հետեւյալ հարցումով.

«Հարգելի պարոն Միրզոյան,

Լրատվությամբ տեղեկացանք, որ Դուք, Կեչառիսի վանական համալիրի տարածքում հայտնաբերելով ապօրինի շինարարությունը, կառուցապատողին տուգանել եք 400.000 դրամով եւ չեք դիմել իրավապահ մարմիններին: Խնդրում եմ տրամադրել տուգանքի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը եւ բացատրել, թե ինչո՞ւ ապօրինության մասին տեղյակ չեք պահել իրավապահ մարմիններին:

Անահիտ Բախշյան ՀՀ ԱԺ պատգամավոր»

Այս խորագրի վերջին նյութերը