Լրահոս

02.09.2011 16:33


Տիգրան Սարգսյանը թենիս խաղալուց հետո հեռացավ

Այսօր Շիարկի մարզ էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որոնց ուղեկցում էին մարզային իշխանությունների ներկայացուցիչները: Այցի նպատակը Սարակապ համայնքում Լինսի հիմնադրամի դպրոցաշինության ծրագրով հիմնանորոգված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը մասնակցելն էր:  Սարակապի դպրոցի շենքը նախատեսված է 216 աշակերտի համար, իսկ շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 537 մլն դոլոր: Հիմնանորոգված դպրոցում շրջելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, առանց լրագրողների և գյուղացիների հարցերին պատասխանելու, մեկնել է գյուղից՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունի և շտապում է Երևան: Սակայն դպրոցում շրջելու ընթացքում Տիգրան Սարգսյանը հասցրել էր սեղանի թենիսի դասեր տալ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին՝ վերջինիս հետ թենիս խաղալով: Վարչապետի անակնկալ մեկնումից հետո լրագրողների հարցերին պատասխանել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ով տեղեկացրել է, որ Լինսի հիմնադրամով դպրոցաշինության ծրագրի շարունակությունը քննարկման փուլում է.

–Որպես մարզպետ՝ չեմ կարող ասել, թե ծրագիրը շարունակություն կունենա, սակայն տեղյակ եմ, որ կառավարությունը զբաղվում է այդ հարցով: Լավ կլինի, որ նմանատիպ դրոցներ շատ ունենաք,-ասել է Աշոտ Գիզիրյանը

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը