Լրահոս

02.09.2011 16:31


Ճարտարագիտական համալսարանի խորհուրդը նոր ռեկտոր է ընտրելու

Ս.թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում  (Պոլիտեխնիկ) տեղի կունենա ՀՊՃՀ կառավարման խորհրդի նիստ հետևյալ օրակարգով`

  1. 1. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրություն (ընտրության կազմակերպում, արդյունքների ամփոփում և որոշման կայացում)
  2. 2. ՀՊՃՀ Կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
  3. 3. Ընթացիկ հարցեր

ՀՊՃՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդն է ֆիզիկամաթեմատիկական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Սերգեյի Ավետիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը