«Սարգիս Տխրունի» միության անդամները հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին
Այսօր` սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ, Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամներն այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Արցախի անկախության և ազատության համար մղված պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին: Ուսանողական միության անդամները Եռաբլուրում հանգչող բոլոր նահատակների շիրիմներին մեկական ծաղիկ են դրել` ի նշան անմահ հերոսների սխրանքների հանդեպ ունեցած հարգանքի` անկախ նրանց կոչումից, զբաղեցրած դիրքից կամ կուսակցական պատկանելիությունից:
«Այս հերոսները, որոնք հավերժ քնով ննջում են համայն հայության սրբատեղի Եռաբլուրում, մեզ պատգամում են մի բան` անհրաժեշտության պարագայում կյանքի գնով պաշտպանել մեր Ազատ, Անկախ և նվիրական Արցախը: Խրամատներում, ռումբերի պայթյունների ներքո իրենց մանկությունն անցկացրած արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է վստահ լինեն, որ Մայր Հայրենիքում հասունացել է մի սերունդ, որ երբեք չի հանդուրժի օտար լծի առկայությունը արցախյան հողում»,-դիմելով ուսանողներին` ասել է «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Վարազդատ Եղիազարյանը:
Այնուհետև «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամները մեկնել են Ծիծեռնակաբերդ` իրենց հարգանքը մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: