Լրահոս

02.09.2011 15:51


Ամերիկյան ընկերությունը Լուսնի վրա պիցայանոց կբացի

Ամերիկյան ընկերությունը Լուսնի վրա պիցայանոց կբացի

Ամերիկյան «Domino's Pizza» պիցանների ցանցը որոշել է Լուսնի վրա առաջին սրճարանը բացել։ «The Daily Telegraph» թերթը գրում է, որ  նման առաջարկությամբ հանդես է եկել Ճապոնիայում այդ ընկերության մասնաճյուղը։

Նախնական գնահատականներով` «Domino's Pizza»–ն ծրագրի իրագործման համար1,67 տրիլիոն իեն կծախսի (շուրջ 22 մլրդ դոլար)։ Այդ գումարից 560 մլրդ իենը (շուրջ 7,3 մլրդ դոլար) ընկերությունը տրամադրելու է Լուսին 70 տոննա շինսարքավորումներ  տեղափոխելու համար։ Բեռը  Լուսին կհասցվի 15 հրթիռների միջոցով։

Պիցայանոցի շենքի շինարարությունը, որը  պետք է գմբեթաձև լինի, իրականացնելու է «Maeda Corp» շինարարական ընկերությունը։ Ծրագրվում է, որ գմբեթի տրամագիծը լինելու  է 26 մետր։ Ռեստորանի աշխատակիցները, ճարատարապետների ծրագրածի համաձայն, պետք է ապրեն նույն շենքում։

Թերթը գրում է, որ այս հայտարարությամբ «Domino's Pizza»–ն տիեզերքը նվաճելու հարցում մրցակցում է «Pizza Hut» ընկերության հետ, որը  2001թ. հայտարարել էր, որ Միջազգային տիեզերակայնում կառուցելու է  առաջին պիցայանոցը։

«Domino's Pizza» պիցայանոցների  ցանցը ստեղծվել է 1960թ.։ Այժմ ընկերությունն աշխարհի 60 երկրներում ավելի քան 9000 պիցայանոցների ցանց ունի։

Այս խորագրի վերջին նյութերը