Թուրքիայում յուրաքանչյուր 5–րդ քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի
Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալը» թերթը, Թուրքիայի առողջապահության նախարարությունը երկրի բնակչության հոգեկան առողջության վիճակը հետազոտելու նպատակով իրականացրել է «Հոգեկան առողջության գործողության ծրագիրը»։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ հոգեկան խնդիրներ ունի, և նրանց բժշկի օգնություն է հարկավոր:
Թուրքիայի բնակչության 18%–ը կյանքում մեկ անգամ բախվում է հոգեկան խնդիրների, սակայն 6 քաղաքացուց միայն 1–ն է դիմում համապատասխան բժշկական օգնության:
Այդ երկրում շիզոֆրենիայով տառապողների 95%–ն ապրում է ընտանիքների հետ:
Թուրքիայում յուրաքանչյուր 5–րդ քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի
Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալը» թերթը, Թուրքիայի առողջապահության նախարարությունը երկրի բնակչության հոգեկան առողջության վիճակը հետազոտելու նպատակով իրականացրել է «Հոգեկան առողջության գործողության ծրագիրը»։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ հոգեկան խնդիրներ ունի, և նրանց բժշկի օգնություն է հարկավոր:
Թուրքիայի բնակչության 18%–ը կյանքում մեկ անգամ բախվում է հոգեկան խնդիրների, սակայն 6 քաղաքացուց միայն 1–ն է դիմում համապատասխան բժշկական օգնության: Այդ երկրում շիզոֆրենիայով տառապողների 95%–ն ապրում է ընտանիքների հետ: