Լրահոս

02.09.2011 14:46


Ոստիկանություն. «Մանկաբարձ-գինեկոլոգն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել»

Օգոստոսի 31-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության  Վայքի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ.-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն ազդել է նորածնի առողջական վիճակի վրա:

Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Մետաքսյա Հ.-ի  կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը