Քաղաքական

07.07.2022 13:48

Հակառակ ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունների՝ Ներքին Հանդում թշնամու առաջխաղացում է եղել

Հակառակ ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունների՝ Ներքին Հանդում թշնամու առաջխաղացում է եղել

Հուլիսի 6-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել են Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, մարտ ամսին Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամական առաջխաղացման մասին ամբողջական պատկեր կազմելու նպատակով։ Պատգամավորներին ուղեկցել է պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի և համայնքային պաշտոնյաների հետ պատգամավորներն այցելել են Ներքին Հանդ եւ Շիկահող համայնքներ, հանդիպել բնակիչների հետ։ Վերջիններս ներկայացրել են տիրող իրավիճակը, իրենց մտահոգությունները։ Հատկապես Ներքին Հանդում բնակիչները մտահոգություն են հայտնել 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին թշնամու առաջխաղացումների առիթով, որը լուրջ անվտանգային սպառնալիք է դարձել բնակավայրի, ինչպես նաեւ՝ հայ դիրքապահների համար։

Տեղում կատարված դիտարկումներից անգամ պարզ է դարձել, որ հակառակ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ազգային ժողովում արված հայտարարությունների, վերջին ամիսներին Ներքին Հանդում թշնամու առաջխաղացում է եղել, սակայն հնարավոր էր այն արգելակել ու թույլ չտալ հավելյալ սպառնալիքներ ստեղծել անվտանգային համակարգի համար:

Պատգամավորները, ափսոսանք հայտնեցին, որ, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին, տեղում իրավիճակը քննարկելու համար այդպես էլ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները չէին մասնակցել այցին եւ տեղում ներկայացրել իրենց հիմնավորումները։ Հարցը մնում է բաց, ու արձանագրելի է, որ Ներքին Հանդի հատվածում եւս 2022 թվականի գարնանը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածք թշնամու առաջխաղացում, որն այդպես էլ չի կասեցվել։

Այցից հետո առավել քան պարզ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ մոռացության տրվեն իրենց անգործության հետեւանքով խայտառակ զիջումներն ու նահանջները եւ կարեւոր է նման այցերով, հարցապնդումներով բարձրաձայնել իրավիճակն ու թույլ չտալ կեղծիքով քողարկել մեր երկրին սպառնացող վտանգները։

Հայաստան դաշինք

292448355_347862240858324_1339205928814254072_n 292475494_347862250858323_6006163566828637506_n 292536913_347861880858360_8598585606461857242_n

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։