Եվրոպայի հետաքրքրությունն ուղղված է «Դիմադրություն» շարժմանը
Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Եվրոպական Խորհրդարանում (ԵԽ պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկսա Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի,ԵԽ փոխնախագահ Հեիդի Հաութալայի, ԵԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ)՝ փորձելով Եվրոպայից կորզել հայանպաստ լուծումներ Արցախի և Հայաստանի հարցերում։
Եթե հաշվի առնենք , որ Սաղաթելյանը այլևս չի զբաղեցնում ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը, ապա ակնհայտ է, որ Եվրոպայի հետաքրքրությունը ուղղված է «Դիմադրության» շարժմանը, որը իր զուտ հայամետ բովանդակությամբ, միգուցե, լիարժեք համադրելի չէ ԵՎրոպայի դիրքորոշման հետ, սակայն ստեղծված վիճակի հետ պետք է հաշվի նստել:
Կարևոր է ընդիմության ներկայացուցչի նման ընդունելությունը և առաջ բերած օրակարգը:
Զուտ հասկանալու համար՝ եթե «ուսապարկերի» միջից հանես պաշտոնն ու մանդատը, քանիսի՞ն Եվրոպայի վիզա կտան, էլ չեմ ասում՝ հետները հանդիպեն։
Եվրոպայի հետաքրքրությունն ուղղված է «Դիմադրություն» շարժմանը