Լրահոս

02.09.2011 14:43


Սիրիայում իշխանությունների կողմից էլեկտրական հոսանքի անջաման հետևանքով հիվանդանոցում 30 նորածին է մահացել

«Գալֆ նյուս»–ը տեղեկացնում է, որ Սիրիայում իշխանությունների կողմից էլեկտրական հոսանքի անջաման հետևանքով հիվանդանոցում 30 նորածին է մահացել։

Համա քաղաքում էլեկտրական հոսանքն անջատվել է նույնիսկ քաղաքի երեք գլխավոր հիվանդանոցներում։

«Հիվանդանոցի էլեկտրական հոսանքն անջատվել է հինգ օրով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրիչի համար դիզելային վառելիք չի եղել»,–ասել է մի քանի օր հիվանդանոցում գտնվող նորածին աղջկա մայրը։

Ալ–Խորանի հիվանդանոցի բժիշկները հաղորդել են, որ հիվանդանոցում 17 նորածին է մահացել։ «Մենք էլեկտրաէներգիայի վնասված արտադրիչի աշխատանքը կարող էինք ապահովել երեք օր, իսկ չորրորդ օրը վառելիքը վերջացավ»,–ասել է հիվանդանոցի բժիշկը։

Այս խորագրի վերջին նյութերը