Լրահոս

23.04.2009 14:43


Երևան է ժամանել Դատախազների Միջազգային Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հենք Մարքարթ Շոլցը

Ապրիլի 23-ին Հ.Մ. Շոլցին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը: Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ կողմերը քննարկել են դատախազության հակամարգում տեղի ունեցած բարեփոխումներին, Դատախազների միջազգային Ասոցիացիայի (ԴՄԱ), ինչպես նաև օտարերկրյա այլ պետությունների դատախազությունների հետ միջազգային-իրավական  համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցեր: Բացի այդ հստակեցվել են  ԴՄԱ -ի՝  2010 թվականի տարածաշրջանային  հերթական  կոնֆերանսը  Հայաստանում անցկացնելու հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր:

Տարածաշրջանային հերթական կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկին տրվել է նախնական համաձայնություն:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը