Լրահոս

02.09.2011 14:20


ՀՀ և ԼՂՀ ներկա ու նախկին ղեկավարները Ստեփանակերտում

ՀՀ և ԼՂՀ ներկա ու նախկին ղեկավարները Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և ԼՂՀ հռչակման 20-ամյա հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստանից, արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Այս խորագրի վերջին նյութերը