Քաղաքական

07.07.2022 08:18

Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ յուրայիններին սկսել են «շմոն» անել․ «Հրապարակ»

Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ յուրայիններին սկսել են «շմոն» անել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի հետ ՔՊ խմբակցության հանդիպումների ժամանակ յուրայիններին սկսել են «շմոն» անել։ Այնպես, ինչպես բերդերում են անում, երբ թմրամիջոց ու բջջային են փնտրում։ Եվ դա ՔՊ-ի ներսում տարակուսանքի, եթե չասենք՝ վրդովմունքի, տեղիք է տալիս։

Ոչ թե վարչապետի հետ հանդիպումից առաջ առաջարկում են հանձնել բոլոր նկարող, ձայնագրող սարքերը, այլ վարչապետի թիկնապահները ներս են մտնում, սկսում ստուգել, թե ում ձեռքին հեռախոս, պլանշետ կամ apple watch կա, որով կարող են ձայնագրել կամ տեսագրել հանդիպումը, եւ ձեռքներից հավաքում են։

Ակնհայտ է, որ Փաշինյանն այլեւս ոչ մեկին չի վստահում»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։