Կարծիք

05.07.2022 17:44


Սա է Սեդա Սաֆարյանի բարոյական կերպարը

Սա է Սեդա Սաֆարյանի բարոյական կերպարը

ՀՀ «ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ» ցանկություն ունի անդրադառնալ կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանի բարոյական կերպարին:

3-4 տարի առաջ, երբ Սեդա Սաֆարյանը հանդիսանում էր Փաստաբանական պալատի փաստաբան, արդարությունը փնտրելու ակնկալիքով իրեն է դիմել պահեստազորի Մայոր, լուսահոգի Ցոլակ Խաչատրյանը, որը, ի դեպ, հանդիսացել է` «Պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» համահիմնադիր: Սեդա Սաֆարյանը, օգտվելով պաշտոնական լիազորություններից, իրազեկված լինելով, որ Ցոլակ Խաչատրյանի հարցով Եվրոդատարան դիմելու ժամկետները բացթողնված են, առաջարկել էր 500 հազար ՀՀ դրամի դիմաց պատրաստակամություն հայտնել բողոք ներկայացնել Եվրոդատարան: Հետագայում, բնականաբար, բողոքը մերժվել է Եվրոդատարանի կողմից՝ ժամկետները բացթողնելու համար: Վերոնշյալը, ըստ այդմ՝ փաստաբանի կողմից շորթման միջադեպը լուսաբանվել է լրատվամիջոցներով, սակայն, ոչ մի արձագանք չստացվեց ոչ Սեդա Սաֆարյանի կողմից, ոչ էլ հանրության․ այսպիսի բարոյական հատկանիշներ պիտի ունենա մարդ, որ ներկա կառավարությունը առաջադրի բարձրագույն պաշտոնների:

Արսեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Возможно, это изображение 1 человек и военная форма

Այս խորագրի վերջին նյութերը