Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է արցախյան հարցին։
–Մադրիդյան սկզբունքները Երևանի համար անսկզբունքայնություն են։ Որովհետև ամեն անգամ, երբ խոսում ենք այդ սկզբունքներով նախատեսված ինքնորոշման մասին, ստացվում է (շատ անգամ ակամայից), որ Արցախն ուզում է ինքնորոշվել այսօրվա ադրբեջանական տարածքում։ Եվ եթե մենք չենք ասում, որ Ադրբեջանն արդեն իսկ ոտնահարել է և շարունակում է ոտնահարել այդ նույն ինքնորոշման սկզբունքը, ապա մենք մեզ տանում ենք դեպի փակուղի, որից դժվար թե կարողանանք դուրս գալ, – հայտարարել է Լարիսա Ալավերդյանը։
Բանախոսը նշել է, որ Արցախի հարցում պասիվ և անարդյունավետ է գործում ոչ միայն գործադիր, այլ նաև օրենսդիր իշխանությունը։
Ալավերդյանը նաև նշել է, որ սխալ է ազատագրված տարածքներն անվանել բուֆերային։
–Չկան բուֆերային տարածքներ. դրանք Արցախին վերամիավորված հողերն են։ Հեռուստաալիքներով էլ շատ անգամ ցույց են տալիս Հայաստանի ու Արցախի ոչ լրիվ քարտեզը։ Ասե՛ք ինձ՝ ինչո՞ւ պետք է ես Հայաստանում պայքարեմ սրա դեմ. մի՞թե սա բնական երևույթ է։
Մադրիդյան սկզբունքները` երևանյան անսկզբունքայնություն

7or.am