Լրահոս

14.01.2011 11:23


Լիբանանի վարչապետը շտապ մեկնել է Թուրքիա և իր երկրի ծանր վիճակի մասին կիսվել Էրդողանի հետ

Հունվարի 13-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շտապ ժամանել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այսօր առավոտից էլ նա Էրդողանի հետ ծանրակշիռ կերպով քննարկում է Լիբանանում կառավարության հրաժարականից հետո առաջացած ծանր վիճակը։

Ինչպես հաղորդում են թրքական ԶԼՄ-ները, այս մասին պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Սպասվում է, որ Հարիրին Էրդողանին պետք է խնդրի միջնորդ դառնալ «Հզբոլահ» շարժման հետ իր բանակցույթուններում։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Լիբանանի ազգային միասնության կառավարությունը Սաադ Հարիրիի գլխավորությամբ հրաժարական է տվել այն բանից հետո, երբ «Հզբոլահ» շարժման 11 նախարարները հրաժարականի դիմում են ներկայցրել։

 

Այս խորագրի վերջին նյութերը