Իշխանությունն այլասերում է մարդուն, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով: Սա հայտնի ճշմարտություն է:
1995-ի հուլիսի 5-ին ՀՀ քաղաքացիների «վզին դրեցին» բացարձակ այլասերված իշխանական համակարգի սահմանադրական հիմքերը:
Հուլիսի 5-ն օրացույցով տոնական օր է, բայց դա տոն է, որը դեռ մեզ հետ չէ:
1995-ին «ընդունված» մայր օրենքով խախտվում էր ոչ միայն իշխանության ու հասարակության, այլ նաև իշխանության ճյուղերի միջև բալանսը: Սևով սպիտակի վրա գրված էր, որ օրենսդիր ու գործադիր իշխանությունը գտնվում են նախագահի գրպանում, տեղական ինքնակառավարումը կրում է ձևական բնույթ, մարդը՝ ոչինչ է:
Տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը գործուն մասնակցություն ունեցավ սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործում, որն իրականացվում էր խորհրդարանական ընտրությունների կեղծիքներին զուգահեռ:
Տեղի էր ունենում կապիտալի նախնական կուտակում և այդ կուտակման համար կիրառվում էին բոլոր ապօրինի լծակները, այդ թվում՝ ընտրակեղծիքները:
Հետագայում թեև սահմանադրական բարեփոխումներ եղան (2005թ.) և որոշակի բալանսավորման ենթարկվեցին իշխանության ճյուղերը, սակայն իշխանության այլասերման հիմքերն այնքան ամուր էին, որ պետությունը քաղաքացու համար շարունակում էր ընկալվել որպես գիշատիչ:
Քաղաքացու այդ ընկալումն էր, որ շահարկվեց ու օգտագործվեց դրսի ուժերի ու դրանց ներսի խամաճիկների կողմից: Մասնավոր սեփականության (հատկապես խոշորների) լեգիտիմության բացակայության, աղքատության բարձր մակարդակի, ճչացող անարդարությունների պայմաններում ստեղծվել էր պարարտ հող պոպուլիզմի, դեմագոգիայի, ամբոխավարության համար:
2018-ին տեղի ունեցած քաղաքական գործընթացը հակաէլիտիստական էր, հակասահմանադրական (ընդդեմ բարքերի ու խաղի կանոնների), որը հետագայում վերածվեց հակապետականի, հակաղարաբաղյանի, հակահայկականի:
Փողոց դուրս եկած մարդկանց ցանկություններն ընկալելի էին, սպասելիքները՝ բարի: Այլ հարց է, որ «հեղափոխություն» անողներն ու նրանց դրսի փայատերերն ուրիշ նպատակներ ունեին:
Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հարձակվեցին մեր պետության լեգիտիմության գլխավոր հիմքերի վրա՝ անկախության հռչակագիր, Արցախյան ազատամարտի արդյունքներ, բանակ:
Մենք հիմա ունենք 31-ամյա անկախության տարիների ամենաայլասերված իշխանությունը, որն աչքի է ընկնում ամբոխավարության, պոպուլիզմի, իրավական բեսպրեդելի և ագահության աննախադեպ դրսևորումներով: Բացի այդ՝ սա մեր թշնամական երկրների օրակարգերը բացահայտորեն սպասարկող իշխանություն է, ինչը նույնպես աննախադեպ է: Իշխանափոխությունը, հետևաբար, անհրաժեշտ նախապայման է պետականությունը պահելու և քաղաքացի-իշխանություն հարաբերություններում սահմանադրականություն ապահովելու համար: Անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման, քանզի իշխանափոխությունը 1-ին քայլն է: Դրան պետք է հաջորդեն հսկայական աշխատանքներ: Ես հավատում եմ ու համոզված, որ դա տեղի է ունենալու:
«Վզին դրած» սահմանադրությունը և մեր անելիքը

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից