Լրահոս

02.09.2011 12:44


Լարիսա Ալավերդյան. «Արցախյան ազատամարտը պայքար էր համայն հայության համար»

Լարիսա Ալավերդյան. «Արցախյան ազատամարտը պայքար էր համայն հայության համար»

Այսօր լրագրողների հետ են հանդիպել ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Բանախոսները շնորհավորել են   բոլորին Արցախի անկախության օրվա առթիվ՝ միաժամանակ ընդգծելով, որ այսօր ոչ բոլորն են ընկալում և հասկանում Արցախի անկախության և դրա համար մղած պայքարի ու ձեռք բերած հաղթանակի նշանակությունը։

–Բոլորը պետք է հասկանան, որ արցախյան ազատամարտը պայքար էր համայն հայության համար։ Արցախի անկախության հռչակումն ունի և դեռ ունենալու է պատմական անանցելի իրավական և բարոյական նշանակություն համայն հայության համար,– նշել է Լարիսա Ալավերդյանը։

Ւր հերթին Էդիկ Մինասյանն ավելացրել է.

–Մենք ապացուցեցինք, որ հաղթող ազգ ենք։ Մենք նվաճեցինք Արցախի անկախությունը, այո՛, հենց նվաճեցինք, և այսօր Արցախը կայացած պետություն է։

Բանախոսները համաձայնվեցին այն մտքին, որ Արցախի հարցում գոյություն չունի մշակված հայեցակարգ, և դա իրոք լուրջ խնդիր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը