Լրահոս

02.09.2011 12:35


Տիգրան Խզմալյան. «Ոչ թե անկախացման 20-ամյակ, այլ չանկախացման 20–ամյա տարելից»

Տիգրան Խզմալյան. «Ոչ թե անկախացման 20-ամյակ, այլ չանկախացման 20–ամյա տարելից»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի Հանրապետության 20–ամյա անկախությունից՝ ասել է, որ շատ կարևոր է հասկանալ՝ ինչն ենք անվանում անկախություն, և ինչին է նման մեր 20–ամյա երկիրը։

–Այն այսօր նման է բանակում նվաստացած ու խոշտանգված 20–ամյա պատանու,–նման կարծիք է հայտնել բանախոսն ու հավելել,–այն, ինչ ունենք, չանկախացող, չանկախացած և անկախանալու հնարավորությունները կորցնող պետություն է։

Նրա խոսքերով՝ մենք պետք է նշենք ոչ թե անկախացման 20–ամյակը, այլ չանկախացման 20–ամյա տարելիցը։

Ըստ Տ. Խզմալյանի՝ մեր պետության համար ամենասարսափելի վտանգը ոչ թե ադրբեջանական սպառնալիքներն ու թուրքական շրջափակումն են, այլ, նախ և առաջ, տեղական բռնապետերը։

–Իշխանություններն առաջնորդվում են մի պարզ գաղափարով՝ ժողովրդի թալանով, և զավթիչների հետ ցանկացած համագործակցություն՝ երկխոսություն, գործարք, բանավեճ, ծառայում է այդ զավթիչների իշխանությունն ամրապնդելուն,–նկատել է նա։

Միակ ելքը, ըստ բանախոսի, իրական անկախության հասնելն է՝ քաղաքացիական անհնազանդության, հասարակական դիմադրության միջոցով տապալելով զավթիչների իշխանությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը