Լրահոս

02.09.2011 12:10


Փոփոխություններ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում

Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2010 թվականի  մարտի 4-ի "Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին" N319-Ն որոշմամբ հաստատված կարգում:

Մասնավորապես լրացում է կատարվել հիշյալ կարգի 6-րդ կետում:Սահմանվել է, որ խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ,  տրամադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Այդ տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում  հրապարակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Սահմանվել է, որ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում՝  ՀՀ կառավարության N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով: Տնօրենների հավակնորդների մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության  կարգում  կատարված մյուս փոփոխությունը (28-րդ կետ) հետևյալն է.երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում  խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները: Նախարարությունը, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որևէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում և 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն` աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը