Քաղաքական

04.07.2022 14:48

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար կլինի Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության մասնակիցը

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար կլինի Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության մասնակիցը

ԲԴԽ կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների՝ էական կարգապահական հիմքով դադարեցումից և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո այսօր ԲԴԽ-ն նախագահ էր ընտրում:

Թեև որպես հրաժարականի պատճառ՝ ԲԴԽ-ն նշել էր առողջական խնդիրները, սակայն ակնհայտ է, որ Գագիկ Ջհանգիրյանին ստիպեցին հրաժարականի դիմում ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունից հետո:

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր պետք է Խորհրդի նոր նախագահ ընտրեր։ Սակայն քվեարկության արդյունքներից պարզ է դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը չի ստացել բավարար ձայներ:

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով ավագը՝ Ստեփան Միքայելյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Միքայելյանը ներկա է եղել Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը, որի ժամանակ էլ արվել է ձայնագրությունը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։