Լրահոս

02.09.2011 11:29


Կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է

Կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է

Այսօր, ժամը 07.00-ին, «1-03» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը զանգահարել է իրենց և հայտնել է, թե Օպերայի շենքի տակ ռումբ է դրված:

Դեպքի վայր մեկնած ՀՀ ոստիկանության, ՀՓԾ և ԱԱԾ աշխատակիցները պարզեցին, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների շնորհիվ՝  ահաբեկչության մասին սուտ հաղորդում  տալու համար բերման է ենթարկվել 1986 թ. ծնված  Գոռ Հարությունյանը:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը