Լրահոս

02.09.2011 10:57


Հայ փաստաբանների ընկերակցությունը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին

Հայ փաստաբանների ընկերակցությունը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին

Հայ փաստաբանների ընկերակցությունը (Armenian Bar Association) նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խոր մտահոգություն հայտնելով տասնութամյա զորակոչիկ Աղասի Աբրահամյանի՝ ոչ մարտական պայմաններում մահանալու վերաբերյալ և պահանջել պատշաճ իրավական վարույթ իրականացնել։

«Եթե բանակում կազմակերպական մթնոլորտն այնպիսին է, որ թույլ է տալիս դաժան ու անմարդկային վերաբերմունք զինծառայողի հանդեպ, ապա Դուք պետք է պահանջեք կառավարությունից պատշաճ իրավական վարույթ իրականացնել և վավերացնել բռնությունները կանխող կարգուկանոն։ Մենք առաջարկում ենք սահմանել այնպիսի մեխանիզմ և ընթացակարգ, որոնք թույլ կտան անհատներին ու խմբերին արտահայտել իրենց բողոքն առանց ճնշումներից վախենալու: Կոչ ենք անում Ձեզ հավաստիացնել, որ օրենքն ու ստանդարտները կհարգվեն, կիրականացվեն և կամրապնդվեն զինվորական ու արդարադատության համակարգերի կողմից»,–ասված է նամակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը