Քաղաքական

02.07.2022 19:05

Դատարանը վարույթ է ընդունել Սորոսի հայաստանյան հիմնադրամի լուծարման պահանջով հայցադիմումը

Դատարանը վարույթ է ընդունել Սորոսի հայաստանյան հիմնադրամի լուծարման պահանջով հայցադիմումը

Սորոսի հայաստանյան հիմնադրամի լուծարման պահանջով փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը։

«Փաստինֆո»-ն գրում է. Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը պահանջում են լուծարել Հայաստանում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը:

«Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից»,-ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 14-ին և նույն օրը մակագրվել դատավոր Ա. Սուքոյանին։ Հունիսի 23-ին դատարանը վարույթ է ընդունել այն։ Գործով որպես երրորդ անձ է ներգրավված ՀՀ արդարադատության նախարարությունը։ Ի դեպ, հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ մերժվել է։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։