Լրահոս

02.09.2011 10:35


Քադաֆին կոչ է արել կողմնակիցներին այրել Լիբիան

Քադաֆին կոչ է արել կողմնակիցներին այրել Լիբիան

Գնդապետ Մուամար Քադաֆին սեպտեմբերի 1–ի երեկոյան հանդես է եկել հերթական ձայնուղերձով։ Նրա ելույթը միաժամանակ հեռարձակվել է մի քանի հեռուստաալիքներով, այդ թվում՝ BBC News–ով, Sky News–ով և Ալ Ջազիրայով։

Իր ելույթում Քադաֆին կոչ է արել կողմնակիցներին Լիբիան կրակի վերածել և սկսել երկարատև պատերազմը։ Նրա խոսքերով՝ զինված ցեղերն ամենուր պետք է ոչնչացնեն «դավաճաններին և գաղութատերերին»։

Դրանից բացի, նա հայտարարել է, որ իր կոմնակիցներն առավել շատ են, քան  հակառակորդները, «որոնց ոչ ոք չի աջակցում»։ Քադաֆին պարզաբանել է, որ Բանի–Վալիդ, Սիրտ և այլ քաղաքներն իր կողմնակիցների հսկողության տակ են, իսկ իր հակառակորդներն այլևս չունեն պայքարը շարունակելու կամք։

Քադաֆին մեղադրել է Արևմուտքին, որ բարձր տեխնոլոգիական սարքավորումների օգնությամբ իրեն չի թողնում դուրս գալ եթեր։

«Նրանք վախենում են, որ ինձ կլսեն, նրանք ցանկանում են, որ միայն լսելի լինի նրանց սուտը»,–ասել է Լիբիայի առաջնորդը։

Այս խորագրի վերջին նյութերը