Լրահոս

02.09.2011 10:26


ԱԺ–ում կրպակների ապամոնտաժման վերաբերյալ փակ հանդիպում է տեղի ունենալու

ԱԺ–ում կրպակների ապամոնտաժման վերաբերյալ փակ հանդիպում է տեղի ունենալու

«7օր»–ի տեղեկություններով՝ այսօր Ազգային ժողովում կրպակների ապամոնտաժման խնդրի վերաբերյալ փակ քննարկում–հանդիպում է տեղի ունենալու։ Հանդիպմանը մասնակցելու են քաղաքապետարանի ներկայացուցիչները և խորհրդարանական խմբակցությունների անդամները։ Կրպակատերերը հանդիպմանը չեն մասնակցելու, բայց պատրաստվում են հավաքվել ԱԺ–ի շենքի մոտ և այնտեղ իրենց բողոքի ձայնը հնչեցնել։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Երևանում բազմաթիվ կրպակներ ապամոնտաժվում են, ինչը բողոքի ալիք է բարձրացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը