Կարծիք

01.07.2022 18:31


Ոստիկանական բաժիններում ցուցարարներին ստիպում էին ասել, որ Իշխան Սաղաթելյանն էր սադրանք կազմակերպել

Ոստիկանական բաժիններում ցուցարարներին ստիպում էին ասել, որ Իշխան Սաղաթելյանն էր սադրանք կազմակերպել
Այս տարվա հունիսի 3-ին, երբ «դիմադրության» շարժումն իրականացնում էր իր երթեր-հավաքները՝ հասնելով կառավարական ամառանոցներ, նախնական պլանի համաձային ոստիկանները սադրանքի դիմեցին, որը հետագայում պետք էր օգտագործվեր ընդդիմադիր որոշ պատգամավորների դեմ, մասնավորապես Իշխան Սաղաթելյանի։
Ինչ եղավ, ոստիկանները սադրանքի դիմեցին, բախվեցին լուրջ դիմադրության և նահանջեցին՝ ընթացքում քաղաքացիներին բերման ենթարկելով։
Այդ օրը բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին բաժիններում ստիպել են, օգտագործելով բոլոր միջոցները, որ հայտարարեն, թե սադրանքը կազմակերպել էր Իշխան Սաղաթելյանը։
Բերման ենթարկված քաղաքացիներից ոչ ոք չի համաձայնվել նման քայլի գնալ և կեղծ տեղեկատվություն տալ։
Իշխանություններին չհաջողվեց քրեական գործ հարուցել Սաղաթելյանի դեմ, որպեսզի նրան ձեռբակալեին իսկ հետո մանդատից զրկվի։
Այսօր գնացին շատ ծիծաղելի, աննորմալ սցենարով։
Կարեն Քերիմյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը