Քաղաքական

30.06.2022 09:40

Գնդապետին հայհոյած կարմիր բերետավորի պաշտոնը նույնպես բարձրացրել են․ «Հրապարակ»

Գնդապետին հայհոյած կարմիր բերետավորի պաշտոնը նույնպես բարձրացրել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դիմադրության շարժման հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգեւատրվել են գումարով, մեդալներով, ոմանց բախտը բերել է՝ պաշտոններն են բարձրացրել։ Մենք գրել էինք, որ ակտիվիստ խեղդող բերետավորը՝ Արթուրը, «Կյաժ» մականունով, պաշտոնի բարձրացում է ստացել։ Ի դեպ, նա այն ոստիկաններից է, որ միջոցառումներին ուղեկցում է Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին։

Կյաժին նշանակել են ոստիկանության Երեւանի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3 վաշտերից մեկի հրամանատար, որտեղ մինչ այդ մեկ այլ բարբարոս բերետավոր էր՝ Միքայել Այվազյանը։ Նա աչքի էր ընկել ոչ միայն ցուցարարների նկատմամբ բռնություններով, այլեւ Մարտական խաչի ասպետ Սերգեյ Հայրապետովի նկատմամբ տգեղ պահվածքով։ Ասել էր, որ թքած ունի նրա կոչման վրա, ապա հայհոյանքներ էր հնչեցրել, ասելով, թե ինքն էլ գնդապետ շինող է։

Այվազյանին էլ նշանակել են վերոնշյալ գումարտակի հրամանատարի՝ Հայկազ Ջոմարդյանի տեղակալ։ Օրեր առաջ էլ Այվազյանի ծննդյան օրն էր, նա մեծ փարթի էր կազմակերպել՝ նշելով ե՛ւ պաշտոնի բարձրացումը, ե՛ւ տարեդարձը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։