Քաղաքական

30.06.2022 09:18

Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»

Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարբեր քաղաքագետներ և ռազմական ոլորտի ներկայացուցիչներ ու փորձագետներ պնդում են, որ առաջիկայում ՀՀ-ում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու՝ կապված Արցախի կարգավիճակի, կոմունիկացիաների, Բերձորի, ինչպես նաև իշխանությունների կողմից առաջ քաշված «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում։

Սրանք հարցեր են, որոնք մեծապես մտահոգում են բոլոր նրանց, ովքեր մտածելու և վերլուծելու կարողություն ունեն: Եվ ահա, այս և նմանօրինակ այլ հարցերի շղթաները «փակելու» և հանրության ուշադրությունը հերթական անգամ բուն գործընթացներից շեղելու նպատակով իշխանությունները տարատեսակ «շոուներ» ու այլ միջոցներ են մշակում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած գործող իշխանությունները վստահ են, որ իրենք մանիպուլ յացիայի գծով «աշխարհի չեմպիոն» են, այդուամենայնիվ, նախորդ շաբաթ արտերկրից PR մասնագետներ և քաղտեխնոլոգներ են հրավիրել, որոնց առաջ խնդիր է դրված իշխանության PR բլոկին հատուկ թրեյնինգների միջոցով «մարզել» և պատրաստել տեղեկատվական դաշտում մանիպույլատիվ գործընթացներ ապահովելու գործին։ Հասկանալի է՝ մեղմ ասած, ոչ անվճար:

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ դասընթացները տեղի են ունենում մի քանի խմբերով՝ մասնավորաբար Աղվերանում և Ծաղկաձորում։ Թերթի տեղեկություններով, մանիպուլ յացիայի «դասերն» անցնում են իրավիճակային տարբեր խնդիրների առաջադրումով, ինչպես նաև մասնագիտական կինոդիտումներով»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։