Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե այն օրը, երբ կհրապարակվի «Ազատության նավատորմի» գործի հետ կապված ՄԱԿ–ի զեկույցը, այդ օրը կլինի Թուրքիայից ներողություն խնդրելու վերջին ժամկետը։ Նա նշել է նաև.
–Եթե մինչ այդ օրը Իսրայելը ներողություն չխնդրի, մենք կիրականացնենք «Բ» ծրագիրը։ Թուրքիան Իսրայելին և միջազգային հանրությանը հայտնի որոշ պատժամիջոցներ կկիրառի։
«Բ» ծրագրի պատժամիջոցները ներառում են այնպիսի քայլեր, ինչպիսիք են Իսրայելի նոր դեսպանին չընդունելը, թուրք–իսրայելական ռազմական և տնտեսական համագործակցության նվազեցումը և այլն։
Հիշեցնենք, որ Թուրքիան Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել 2010թ. «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական զինվորականների իրականացրած հարձակման համար։ Այդ իրադարձությունների զոհը դարձավ ինը թուրք։
Թուրքիան վերջնաժամկետ է ներկայացրել Իսրայելին