Ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ այսօր Orange-ը ներկայացրեց նոր առաջարկ ինտերնետի բաժանորդների համար: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում միանալով Orange Ինտերնետին` բաժանորդները կստանան նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմ, 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ սեպտեմբերին, Orange Խոսենք SIM քարտ, ինչպես նաև Kaspersky` լավագույն հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար: Սեպտեմբերյան այս «պայուսակում» ընկերությունը հավաքել է այն ամենը, ինչ պետք է դասի գնալու համար. այստեղ բաժանորդները կգտնեն նաև ուսումնական պարագաներ ու նվերներ:
Նրանք, ովքեր կմիանան Orange Ինտերնետին սեպտեմբեր ամսվա ընթացքում, նաև կստանան հնարավորություն ձեռք բերել նոթբուք էականորեն մատչելի գնով, ինչպես նաև` գեղեցիկ պայուսակ:
«Մենք նվեր ունենք նաև մեր հին բաժանորդների համար: Այս ամիս Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի և MyFi-ի բոլոր բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի հավելյալ 1ԳԲ փաթեթ, ինչպես նաև` Kaspersky հակավիտրուսային ծրագիրից 3 ամսով անվճար օգտվելու հնարավորություն: Մեր հին բաժանորդները նույնպես հնարավորություն կունենան օգտվել նոթբուքների ցածր գներից, որոնց հետ նաև կստանան հատուկ պայուսակներ», -ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Orange-ը ներկայացրեց սեպտեմբերյան նվերներ ինտերնետի բաժանորդներին