Հարցազրույց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից վերջերս ազատ արձակված ՀԱԿ համակիր, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանի հետ
–Ի՞նչ դիրքորոշում ունեք ՀԱԿ–իշխանություն երկխոսության գործընթացի վերաբերյալ։
–Շատ լավ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում այսօր տիրող իրավիճակում միակ բանն առճակատումից խուսափելու համար երկխոսությունն է։
–Ի՞նչ կտա այդ երկխոսությունը օրինակ Ձե՛զ և մյուս քաղաքացիներին։
–Երկխոսությունն ինձ երևի թե կտա մի բան, որ ՀԱԿ–ը դրել է իմ հարցը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու, և դա կարող է միմիայն երկխոսության միջոցով լուծվել։ Եթե չլինի երկխոսությունը, ես ՀՀ–ում ապրելու կարգավիճակ երբևէ չեմ ունենա, այլ հակառակը՝ այդ խնդրի առջև դեմհանդիման էլ կմնամ։ Իշխանությունն ինձ շարունակում է հալածել։ Բանտից դուրս եմ եկել, բայց առայսօր հալածում է։ Ո՞վ է տեր կանգնում՝ Հայ ազգային կոնգրե՛սը։ Բացի ՀԱԿ–ից գիտե՞ք որևէ ուժ, մարդ, անհատ, քաղաքացի, որ ասի՝ Հացպանյան Սարգսին պետք է՝ քաղաքացիության հարցը լուծի։ Առայժմ միայն ՀԱԿ–ն է Հայաստանում ապրելու իմ իրավունքը պաշտպանում, ուստի ես շա՛տ շահագրգռված եմ, որ երկխոսության արդյունքում իշխանությունները հասկանան, որ իրենց արածն անհեթեթություն է, իմ քաղաքացիության հարցը լուծվի, և ես լինեմ այստեղ այնպես, ինչպես մնացածը, ունենամ նույն իրավունքները և պարտականությունները, ինչ–որ ՀՀ քաղաքացին։
–Իսկ ի՞նչ կտա երկխոսությունը Հայաստանի սովորական քաղաքացիներին։
–Երևի նույն բանը ժողովրդին կտա, ինչ–որ հիմա ինձ պիտի տա։ Ես այժմ մեկ ակնկալիք ունեմ՝ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Ես ուրիշ ոչ մի նպատակա չունեմ այժմ Հայաստանում։ Իսկ ես ինչո՞ւ եմ ուզում լինել ՀՀ քաղաքացի. որ ցույց տամ ՀՀ քաղաքացուն՝ պետք է ա՛յս ձևի քաղաքացի լինել, ոչ թե այնպես, ինչպես հիմա կան։ Հայաստանում շատ ձևական են կրում այդ քաղաքացիությունը։ Պարզապես արդեն ժամանակն է, որ Հայաստանի քաղաքացիները դառնան իրոք քաղաքացիական համակարգի արժեքների կրողը։ Այժմ Հայաստանում մարդիկ իրենց պայուսակը կապում–գնում են, ինչը ինձ համար անհասկանալի է։ Հացպանյան Սարգսին խնդրո՛ւմ են գնալ Հայաստանից։ Բայց Հացպանյան Սարգիսն ինքն իրեն խփում է պատից պատ, որ չե՛մ գնալու։ Ե՛ս եմ ՀՀ քաղաքացի, ո՛չ թե այդ գնացողները։ Նրանք ասում են, որ մենք այստեղ անելիք չունենք, որովհետև իրենք իրենց քաղաքացի չեն զգում։ Իսկ ես քաղաքացի լինելուց հետո կպարտադրեմ ցանկացած իշխանության (կարևոր չէ՝ ո՞վ է իշխանության) ինձ հետ՝ քաղաքացու հետ հաշվի նստել։
–Այսինքն՝ մեծ հաշվով Ձեզ համար իշխանափոխությունը կարևո՞ր չէ։
–Երկխոսությունը միայն իշխանափոխության համար է։ Ես այժմյան այս համակարգի հետ ուրիշ ոչ մի բանի մասին երկխոսել չեմ պատրաստվում։ Ուստի ես գտնում եմ, որ ՀԱԿ–ը մի բանի շուրջ պետք է այս մարդկանց հետ խոսի՝ ե՞րբ եք թողնում այդ աթոռները և գնում՝ մարդավարի։ Եթե դուք մարդավարի չթողնեք–հեռանաք, ձեզ կհեռացնեն։ Սա իրենք մեզնից, բոլորից շատ լավ հասկանում են։ Իշխանության արածը հիմա միմիայն մեկ բան է՝ ժամանակ ձգել, ուրիշ ոչ մի բան։ Իրենք իրենց անունից, ազգանունից լավ գիտեն, որ դա լինելու է։ Մենք՝ ընդդիմությունը, շահագրգռված ենք, որ այդ ամբողջը լինի անցնցում, առանց պետական կառույցներին, պետական շահերին վնասնելու, տարածաշրջանում անցանկալի երևույթներ չհրահրելով և այլն։ Այսքան բան։ Այսինքն՝ ընդդիմությունն այժմ Հայաստանում շատ ավելի պատասխանատու դիրքերից է հանդես գալիս, քան իշխանությունը։
–Բայց չե՞ք կարծում, որ այս երկխոսությամբ, և ոչ միայն, Հայ ազգային կոնգրեսը նպաստում է այդ ժամանակի ձգձգմանը։
–Նպաստում՝ չէի ասի, այդ բառը ես չեմ ընդունում, բայց որ ՀԱԿ–ը չի շտապում, դա երևում է, որը ինձ համար այնքան էլ հարազատ չէ։ Ես երեք տարուց ավելի է՝ այս իշխանության բոլոր հալածանքները անմեղ տեղը կրած մարդ եմ, ես հասկանում են, որ այս մարդիկ մարդավայել վերաբերմունքը չեն հասկանում։ Իրենք ոչ մարդուն հատուկ վերաբերմունք ունեն մարդկանց հանդեպ՝ մեղադրել, բռնել, տանել, նստացնել։ Գողական համակարգով են իրենք առաջնորդվում։ Այս իշխանությունները չեն կարողանում մարդու հետ մարդկային լեզվով խոսել, այդ ընդունակությունը չունեն։ Ինձ թվում է՝ Հայաստանում վաղուց է հասունացել իշխանափոխության հարցը ժողովրդի ուժով լուծելը։ Ժողովուրդն ի վերջո իր խոսքը պետք է ասի, և ժողովրդի մեծամասնությունը կա՛սի իր խոսքը, ես վստահ եմ։ Չի՛ կարող այս իրավիճակը այսպես շարունակվել։ Հնարավոր չէ դա։ Արդեն անելք ճանապարհի առաջ է կանգնած Հայաստանը։ Այս համահայկական խաղերի ժամանակ իմ ծանոթներից մոտ 1000 մարդ եկավ Հայաստան։ Ես տարբեր երկրներից եկած մարդկանց հետ զրուցեցի, հարցրեցի՝ ի՞նչ եք տեսնում։ Ասացին՝ լսիր, սա վե՛րջն է, սրանից վատ կարո՞ղ ես դու պատկերացնել Հայաստանը, այստեղ չի՛ ապրի ժողովուրդը, սա կպայթի։ Այստեղ ուրիշ կարծիք լինել չի կարող՝ վերջը եկել է։
–Ասում եք, որ ՀԱԿ–ը չի շտապում։ Ձեր բանաձևը կասե՞ք, թե ինչ պետք է անել։
–Շատ լավ եղավ, որ այս երկխոսությունը հիմա խզվեց, որովհետև իշխանությունը մարդավարի զրուցել չի կարողանում։ Սեղանի շուրջը եղող մարդիկ չեն կարող սեղանի շուրջը քո աչքի մեջ նայել, բայց քո ընկերոջը բանտ տանել։ Պատանդ է վերցնում, այն պահում է իր ձեռքում ու ասում՝ արի խոսենք։ Երբ որ պատանդ ունես, չե՛ս կարող հավասարը հավասարի պես խոսել։ Երկխոսության այս առկախումը մեկ լավ բանի է բերելու. ով որ մինչև հիմա այս իշխանությունների մասին չուներ այն կարծիքը, որ օրինակ Հացպանյան Սարգիսն ունի, նրանք ևս պիտի գան այդ համոզման, որ չէ, ա՛յ մարդ, սրանց հետ չի ստացվի, սրանք ոչ մի նպատակ չունեն դիմացինի հետ հարցերի շուրջ մարդավարի խոսելու։ Իրենք միակ խնդիր ունեն՝ ժամանակ ձգձգել։ Այս առկախումը միայն մի բանի կբերի՝ որ հիմա իշխանությունների դեմքը շատ ավելի բացահայտ է, քան մինչև առկախումը։ Ինչպես հայկական խոսքն ասում է՝ չկա չարիք առանց բարիքի։ Առկախման պատճառով թե շնորհիվ՝ դա ստացվեց։ Ես հույս ունեմ, որ սեպտեմբեր ամսվա վերջին, այսինքն՝ հոկտեմբեր ամիսը, կդառնա իրո՛ք ջրբաժանի ժամկետ։ Ով ուզում է ա՛յս իշխանությամբ Հայաստանը, կպաշտպանի իշխանությանը, իսկ ով դրա դեմ է, նա էլ իր ձայնը կհանի։ Ովքեր այսօրվա իշխանությանը պաշտպանում են, խնդրում եմ միտինգ անել։ Շատ եմ ուզում, որ իշխանամետներն իրե՛նք միտինգ անեն, որ մենք տեսնենք՝ այդտեղ 10–20 մարդ կհավաքվի՞, թե՞ ոչ, ու այդ 10–20 մարդը եթե նույնիսկ հավաքվի, կկարողանա՞ իր շենքը, բակը մտնի ու իր հարևանների թուք ու մուրը չտեսնի։ Հոկտեմբերն իշխանությունների հանրահավաք անելու ժամանակն է։ Թո՛ղ ցույց տան ամբողջ աշխարհին, որ ՀՀ քաղաքացիներն իրենց աջակցում են լի ու լի։ Ու մենք էլ կասենք՝ ա՛յ մարդ, մենք սխալվել ենք, ժողովրդի մեծամասնությունն այս իշխանություններին ծափահարում է։ Ես, օրինակ, ներողություն կխնդրեմ, եթե նման բան տեղի ունենա։ Բայց Հանրապետական կուսակցության վարչության անդամների 1/3–րդը նույնիսկ այդ միտինգին չի մասնակցի։
Սարգիս Հացպանյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը