Լրահոս

01.09.2011 15:45


Կառավարությունը խոստանում է բյուրոկրատական գործառույթները կրճատել 30 տոկոսով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ ստեղծելու և տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրին։ Այն բխում է երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները դիմակայելու գործում տնտեսության մրցունակությունը որակական նոր մակարդակի հասցնելու, ինչպես նաև տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից։ Մասնավորապես, նախատեսվում է գործարար միջավայրը և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով ստեղծել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ, հաստատել Արդյունավետ կառավարման օրակարգ։ Ենթադրվում է, որ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող խորհրդի կազմ կընդգրկվեն ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների նախարարները։

Այս խորագրի վերջին նյութերը