Լրահոս

01.09.2011 15:01


Մամեդյարով. «Ես ոչ մի տեղեկություն չունեմ սեպտեմբերի 13–ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ»

Մամեդյարով. «Ես ոչ մի տեղեկություն չունեմ սեպտեմբերի 13–ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ»

Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար  Մամեդյարովը հայտարարել է, թե ինքը ոչ մի տեղեկություն չունի սեպտեմբերի 13–ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ համանախագահների նախաձեռնությունից։ Նա սա հայտարարել է ի պատասխան ԶԼՄ–ներում տարածված այն տեղակատվության, թե ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահները սեպտեմբերի 13–ին կայանալիք ՄԱԿ–ի 66–րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Էլմար Մամեդյարովն ընդգծել է, թե պաշտոնական Բաքուն բանակցությունների շարունակության  կողմնակիցն է։

–Մենք կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակվեն,–ընդգծել է նա։

Նշենք, որ ԶԼՄ–ներում տեղեկատվություն է տարածվել, թե սեպտեմբերի 13–ին նախապատրաստվող հանդիպումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը