Լրահոս

01.09.2011 14:03


Ոստիկանապետ. «Ինչ որ մութ ուժեր ներքին կարգով դավեր են նյութում»

Ոստիկանապետ. «Ինչ որ մութ ուժեր ներքին կարգով դավեր են նյութում»

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի գործողություն իրականացնող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խոստացել է միջնորդել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունի նրանց և լսի դժգոհությունները:

Ա. Սարգսյանը հերքել է նաև իր հրաժարականի մասին մամուլում շրջանառվող լուրերը:

–Այս ամենի հետևում ինչ-որ ուժեր, մարդիկ կան, որ փորձում են ավելորդ տրամադրություն ստեղծել առաջինը մեր համակարգում, և հետո` հասարակության շրջանում,-ասել է նա՝ հավելելով, որ ինչ որ մութ ուժեր ներքին կարգով դավեր են նյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը