Քաղաքական

24.06.2022 22:43

Գագիկ Ջհանգիրյանի «կռուտիտները» ճղճիմ էին, նողկալի ու խայտառակություն (տեսանյութ)

Գագիկ Ջհանգիրյանի «կռուտիտները» ճղճիմ էին, նողկալի ու խայտառակություն (տեսանյութ)

Պայթեց հերթական փուչիկը։ Ժողովրդավարության և դատաիրավական բարեփոխումների մասին Նիկոլի ստերի փուչիկը։

Եվ հատկանշական է, որ այդքանից հետո այդ խոսքերի հեղինակը ոչ թե պատժվում է, ոչ թե հեռացվում է իր պաշտոնից, ոչ թե նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում, ոչ թե թավշյա խմբակն է ներողություն խնդրում իրենց հավատացող փոքրաթիվ քաղաքացիներից` նրանց հերթական անգամ խաբելու համար, այլ դադարեցվում են այդ ձայնագրությունը հրապարակած Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Ահա սա' է թավշյա հեղափոխության և նիկոլական իշխանության կեղծ, դեմագոգիկ և սուտ էության իրական դեմքը։

Ինչպես ասում են՝ կարմիր կովը կաշին չի փոխում։ 1995թ․ ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգը համարվող Գագիկ Ջհանգիրյանը, փաստորեն, հիմա էլ մաֆիոզի բառապաշարով գործեր է «կարում» կամ գործեր «ջրում» ու մնում անպատիժ։ Շատ հնարավոր է, որ սկսվեն քրեական հետապնդումներ, անգամ կալանավորեն Ռուբեն Վարդազարյանին, քանի որ նա բացահայտել է Նիկոլի ներքին խոհանոցը։ Այդ սուտ, դեմագոգիկ, կեղծ ներքին խոհանոցը։

Մի բան էլ անամոթաբար Գագիկ Ջհանգիրյանին ուղարկում են Հ1՝ այժմ էլ այդ ձայնագրության թեման «ջրելու» համար՝ իբրև թե կատակ է արել, կուտ է տվել կամ նման այլ անհեթեթություններ։

Ջհանգիրյանի այդ «կռուտիտներն» ուղղակի նողկալի էին, ճղճիմ ու խայտառակություն։

Հիշո՞ւմ եք, էդպիսի մի կատակասեր մեկն էլ էկոնոմիկայի նախարարի աթոռն է զբաղեցնում, ով Ազգային ժողովում իմ համառ հարցադրումներից անհարմար իրավիճակում հայտնվելուց հետո ի վերջո հայտարարեց, թե կատակ է արել, որ հրաժարական կտա։ Հիմա մի կատակասեր էլ, փաստորեն, Գագիկ Ջհանգիրյանն է դարձել։

Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ ինչ ողբերգական կենսագրություն պիտի ունենա, որ տարիքն առնի ու գա, վերջում դառնա սովորական մի Վահան Քերոբյան, ում վզին չգիտես ով կամ ովքեր ինչ-որ բաներ են տեղադրում։

Ավելի լավ է նա` ինքը, հրաժարական գրեր, դուրս գար, քան թե այդպիսի ողորմելի, ստոր իրավիճակում հայտնվեր։

Մեր երկրում տիրող այս ողբերգական վիճակին պետք է վերջ դրվի։ 90-ականները հիշեցնող այս բեսպրեդելին պետք է վերջ դրվի։ Գավառական բռնապետիկության ձգտող Նիկոլ Փաշինյանի գլխավորած այս համակարգին պետք է վերջ դրվի։ Իսկ դրա համար պետք է ունենանք առանց Նիկոլ Հայաստան։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։