Լրահոս

01.09.2011 13:55


Ալիկ Սարգսյանը Մարգար Օհանյանի եղբորից ազատման դիմում չի պահանջել

Ալիկ Սարգսյանը Մարգար Օհանյանի եղբորից ազատման դիմում չի պահանջել

ՀՀ կառավարության նիստից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ դժվարանում է ճանապարհային ոստիկանության նոր պետի ընտրության հարցում: Այժմ այդ պաշտոնի համար 8-10 թեկնածուի անձնական գործերն են մանրամասն ուսումնասիրվում: Նշանակումը կլինի առաջիկա օրերին:

Ա. Սարգսյանն ասել է նաև, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի իր անմիջական հսկողության տակ, այսուհետև ճանապարհային ոստիկանության նոր պետը մշտապես հանդես կգա համազգեստով և կզբաղվի այդ ծառայության որակի բարձրացմամբ։

Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայրը՝ Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը, շարունակում է պաշտոնավարել, և ինքը նրան չի հորդորել կամ պահանջել ազատման դիմում ներկայացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը