Կարծիք

24.06.2022 18:16


ԱՄՆ-ու՞մ էլ են դատական համակարգի ղեկավարի «վզին դնում»

ԱՄՆ-ու՞մ էլ են դատական համակարգի ղեկավարի «վզին դնում»

Հետաքրքիր է , եթե ԱՄՆ գերագույն դատարանի ղեկավարը Ջհանգւրյանի 0,5 տոկոսի չափ ապօրինի գործեր, տիկին Լինն Թրեյսին ի՞նչ կաներ:

Ընդ որում, երբ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավորը Գագիկ Ջհանգիրյանի հետ քննարկում է «Դատավորի արտադատարանական հայտարարությունները վարքագծի կանոնների համատեքստում» թեման, տեղյա՞կ է նա արդյոք, որ դա այլևս ԲԴԽ չէ, այլ ՋԽՀ է(Ջհանգիրյանի խ...ի հիմնարկ):

Ողջ աշխարհում ամերիկյան դեմոկրատիային սկսել են կասկածով վերաբերվել հենց նման դեպքերի ու դեմքերի պատճառով` տիկին Լինն Թրեյսիի նման «դեմակրատիայի պաշտպանների» ու ջհանգիրյանների խայտատակ բացահայտվելուց հետո, հաջորդ իսկ օրը, նման այցելությունների պատճառով:

Հ.Գ. մեկ էլ մտածում եմ, իսկ հնարավո՞ր է որ Ջհանգիրյանը տիկին դեսպանին էլ է «կուտ տվել» ու թե այսօր ով է ում «վզին դրել»

Հ.Հ.Գ. մի հարց էլ անձամբ տիկին Թրեյսիին, իսկ ԱՄՆ-ու՞մ էլ են դատական համակարգի ղեկավարի «վզին դնում» ու ո՞րն է դատական համակարգի ղեկավարի «վզին դնելու» դեմոկրատական ձևը , իսկ ե՞րբ են լինելու մի քանի միլյոնանոց գրանտերով թրեյնինգները:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը