Լրահոս

01.09.2011 13:03


Բանակում մահացած զինվորների ծնողները կառավարության շենքի մոտ բողոքել են

Բանակում մահացած զինվորների ծնողները կառավարության շենքի մոտ բողոքել են

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի գործողություն են իրականացրել բանակում մահացած զինվորների ծնողներն ու «Ֆեյսբուք»–ում վերջերս ստեղծված «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնության անդամները։ Նրանք պահանջել են արդար հետաքննություն իրականացնել և վերջ տալ բանակում տեղի ունեցող սպանություններին, դադարեցնել բռնությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Մահացած զինվորների ծնողներից մեկը, օրինակ, պատմել է, որ իր որդուն սպանել են արձակուրդից հետո գումարտակի հրամանատարի կողմից պահանջված հարյուր դոլարը չտանելու պատճառով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս օգոստոսի 30–ին նշել է, որ ՀՀ ԶՈՒ ողջ պատմության ընթացքում ամենաքիչ դժբախտ պատահարներն արձանագրվել են 2007-ին: 2007-ի համեմատ 2010-ին քանակը զգալիորեն աճել է, սակայն 2011-ի առաջին կիսամյակում, 2010-ի համեմատ, միջադեպերի թիվը նվազել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը