Շաքարավազի գնաճը նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 21.4% առանց վերջին թանկացման
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը,անդրադառնալով շաքարավազի գներին, ասել է, որ վերջին մեկ ամսում արձանագրվել է 0.2% գնաճ։ Բանախոսը պարզաբանել է, որ նման տվյալների արձանագրումը կապված է այն հանգամանքի հետ, որ վերջին դիտարկումն իրականացվել է օգոստոսի 19–20–ին, իսկ շաքարավազի գները Հայաստանում բարձրացել են օգոստոսի 23–ից։
«Այնպես որ, գնաճային վերջին միտումներն ամբողջությամբ կարտացոլվեն սեպտեմբեր ամսվա ցուցանիշներում»,–հավելել է Գ. Մարտիրոսյանը։
Ըստ տվյալների՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ այս տարվա օգոստոսին շաքարավազի գները Հայաստանում աճել են 21.4%–ով։
Շաքարավազի գնաճը նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 21.4% առանց վերջին թանկացման
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, անդրադառնալով շաքարավազի գներին, ասել է, որ վերջին մեկ ամսում արձանագրվել է 0.2% գնաճ։ Բանախոսը պարզաբանել է, որ նման տվյալների արձանագրումը կապված է այն հանգամանքի հետ, որ վերջին դիտարկումն իրականացվել է օգոստոսի 19–20–ին, իսկ շաքարավազի գները Հայաստանում բարձրացել են օգոստոսի 23–ից։

7or.am