Քաղաքական

23.06.2022 14:31

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում (տեսանյութ)

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում (տեսանյութ)

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդևանյանը, Արթուր Սարգսյանը և Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Առանձին հանդիպում է կայացել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի վարչական ղեկավարության, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

Հանդիպումների ընթացքում «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման ընթացքը, մարտահրավերներն ու առաջիկա անելիքները:

Ընդգծվել է, որ «Դիմադրություն» շարժման՝ առավել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախի Հանրապետությունը։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հակառակ Հայաստանի օրվա իշխանությունների՝ Արցախի Հանրապետության հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցության բացակայությանը, պետք է իրականացվեն համատեղ ծրագրեր և փոխայցելություններ։

Վերահաստատվել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը:

289766300_338308671813681_7548043856629811457_n 289915114_338308688480346_3813007835728380598_n

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։