«Դա հացի սեղան չէր, դրանք բանակցություններ էին՝ հրաժարական տուր, ես կգամ քո տեղը, և քո նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի». Արամ Օրբելյան (տեսանյութ)
«Վաղը կլինի կամ չի լինի հրապարակում, որովհետև ըստ էության ես ակնկալում եմ, որ պետք է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հետամուտ լինի մարդու իրավունքների պաշտպանությանը և չթողնի, որ արդար դատաքննության իրավունքը խաթարվի, ու պետք է վերսկսի վարույթը, որովհետև մի շարք հանգամանքներ չեն պարզել դատական նիստի ընթացքում»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ վաղը՝ հունիսի 23-ին, հրապարակվելիք որոշմանը: Խախտումների թվում Արամ Օրբելյանը նշեց այն, որ անկախ վարույթին իրենց ներկա չգտնվելու հանգամանքից, եղել են ԲԴԽ անդամներ, ովքեր ցանկացել են հարցեր ուղղել Ռուբեն Վարդազարյանին, սակայն Խորհուրդը թույլ չի տվել դա անել:
«Ինքնին զավեշտալի է, որ դատավորը հարցեր ունի կողմին, բայց նրան զրկում են հարցեր տալու հնարավորությունից: Քննարկում տեղի ունեցավ Անի Մխիթարյանի և Գրիգոր Բեքմեզյանի միջև այս առումով: Ի սկզբանե պարզ էր, որ Բեքմեզյանը որոշում ունի արդեն»,-ասաց փաստաբանը: