Աշխարհ

22.06.2022 10:36


«Ինտերը» Մխիթարյանին կներկայացնի հունիսի 22-ին

«Ինտերը» Մխիթարյանին կներկայացնի հունիսի 22-ին

Միլան «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի հունիսի 22-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Ըստ պարբերականի, Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է շրջանառվող լուրերը. «Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»:

Մխիթարյանն իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Հռոմեական «Ռոմայի» կազմում հայ կիսապաշտպանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող:

Այս խորագրի վերջին նյութերը